Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում շինարարական կազմակերպությունների ղեկավարների

06.09.2018

Մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը նախօրեին հանդիպել է «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի» վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին Գյումրիում փողոցների հիմնանորոգման և արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունների ղեկավարների և ենթակառուցվածքների գործունեությունն ապահավող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Փողոցաշինական աշխատանքների վերահսկողությունն ու գործընթացն համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Արա Մելիքջանյանն անդրադարձել է աշխատանքներում նկատված բացթողումներին ու թերացումներին: Հանդիպման օրակարգային առաջին հարցը վերաբերվել է շինարարական կազմակերպությունների կողմից անվտանգության նորմերի պահպանմանն ու որակի ապահովմանը: «Ես որպես աշխատանքային խմբի ղեկավար վստահեցնում եմ, որ որևէ թերացում այս աշխատանքներում չեմ հանդուրժելու: Եթե խոսում ենք անվտանգության նորմերի պահպանման մասին, ապա պետք է նշեմ, որ այս առումով նորմատիվների խախտումներ կան` սկսած շինարարների արտահագուստից, մինչև ճանապարհային զգուշացնող նշանների տեղադրումը: Նորմալ չի լուծվել նաև շինօբյեկտներում գիշերային լուսավորության խնդիրը: Այս ամենը պետք է անհապաղ կարգավորվի»,- նշել է Արա Մելիքջանյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել շինարարական ինտենսիվ գոտիներում վթարային թարթիչների առկայությանը, իսկ ամենից շատ պատասխանատուները կարևորել են շինարարության որակի ապահովումը` ընդգծելով, որ աշխատանքային խումբը օրենքով սահմանված կարգով և լիազորությունների շրջանակներում քայլեր կձեռնարկի, եթե թերացումներն անհապաղ չվերացվեն:
Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, ապա էլեկտրականություն, ջրամատակարարում և գազամատակարարում ապահովող ընկերություններին մարզպետի տեղակալը հորդորել է աշխատանքներում հոգատար գտնվել ու ապահովել արագ արձագանքում, զատել ու առանձնացնել առաջնային ու երկրորդական հիմնախնդիրները և վթարավերականգնողական աշխատանքներում լինել օպերատիվ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32