Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Hotel National Armenia-ի գլխավոր տնօրեն Սարգիս Ղազարյանի հետ

07.09.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը տեղակալներ Սոֆիա Հովսեփյանի, Արա Մելիքջանյանի, Վարդան Գրիգորյանի հետ հանդիպել են Hotel National Armenia-ի գլխավոր տնօրեն Սարգիս Ղազարյանի հետ: Գործարարը մարզպետի ու տեղակալների հետ զրույցում անդրադարձել է արդի գործարարությանն առնչվող հիմնահարցերին, կարևորել նոր նախաձեռնությունների իրականացումը: Ըստ Սարգիս Ղազարյանի այժմ մի քանի ոլորտներ կան, որտեղ ներդրումներ անելը բավական շահավետ է, խոսքը սպասարկման ոլորտի և գյուղատնտեսությանն է առնչվում: «Շնորհակալ եմ ձեզանից, պարոն մարզպետ, որ ժամանակ գտաք հանդիպման համար, կուզենամ իմ գաղափարներով ձեզ հետ կիսվել ու դուք էլ հնարավորություն կունենաք այս ամենի մասին տեղեկացնել շահագրգիռ մարդկանց: Հավատացած եմ, որ փոքր ներդրումներով լուրջ օգուտներ կարելի է ունենալ, օրինակ եթե սկսնակ գործարարները զբաղվեն, ասենք, սնկի արտադրությամբ, գորտերի բուծմամբ: Ես այսօր Գյումրիում եմ, որ հանդիպեմ երիտասարդների հետ, իմ գաղափարներով ու խորհուրդներով կիսվեմ նրանց հետ»,-ասել է Սարգիս Ղազարյանը:
Մարզպետը ողջունել է գործարարին` կարևորելով նրա նախաձեռնողականությունն ու կոչ արել նրան գալ Շիրակի մարզ: «Ուրախ եմ, որ փորձում եք ձեր գիտելիքները կիսել մեր մարզի երիտասարդների հետ, հավաստիացնում եմ, որ մենք էլ մեր հնարավորությունների սահմաններում կօգնենք ու կաջակցենք ձեզ, եթե ցանկանաք մեր մարզում ներդրումներ անել: Շիրակի մարզը մի շարք բնագավառներում մեծ ներուժ ունի, կարելի է այն օգտագործել»,- ասել է Կարեն Սարուխանյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև մարզում տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Նշենք, որ Սարգիս Ղազարյանը այսօր հանդիպում կունենա նաև Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնում: Հանդիպման ընթացքում խոսվելու է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով զբոսաշրջության և հյուրանոցային բիզնեսի ապագա զարգացման տեսլականի, հյուրանոցային բիզնեսում ծառայությունների ավելացման անհրաժեշտության մասին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58