Նորություններ
Շիրակի մարզի հերթական մարզական ձեռքբերումը
07.09.2018

2018 թվականի սեպտեմբերի 4-7-ը Վանաձորում կայացան ՀՀ գյուղական մարզական խաղերի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները: Այստեղ անվիճելի էր Շիրակի մարզի հավաքական թիմի առավելությունը: Մրցումների ծրագրում ընդգրկված էր հինգ մրցաձև: Եռօրյա պայքարից հետո լավագույն եռյակը կազմեցին.
1-ին տեղ՝ Շիրակ- 1086 միավոր
2-րդ տեղ՝ Լոռի- 807 միավոր
3-րդ տեղ՝ Սյունիք- 635 միավոր
Մարզի հավաքական թիմում ընդգրկված էին Ախուրյանի, Ամասիայի, Ջրաձորի, Բայանդուրի, Երազգավորսի, Կամոյի, Սառնաղբյուրի և Ջրառատի թվով 10 մարզիկ մարզուհիներ:
Շնորհավորում ենք մեր մարզիկներին և ցանկանում նորանոր հաջողություններ: