Տպել
Նորություններ
Համապետական շաբաթօրյակը Գյումրի քաղաքում
08.09.2018

Սեպտեմբերի 8-ին հայտարարված համապետական շաբաթօրյակի ընթացքում Գյումրու ողջ տարածքում իրականացվեց մաքրման, աղբի հեռացման աշխատանքներ: Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը՝ գլխավորությամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, աշխատանքներ իրականացրեց Բուլվարային թաղամասի՝ Կուրսկի հրապարակի և դրան հարող հատվածից մինչև Բուլվարային թաղամասը «Մուշ»-ին կապող ճանապարհահատվածը (մինչև ֆուտբոլի Ակադեմիա):