Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզը համապետական շաբաթօրյակին մասնակցեց ոգևորությամբ ու պատասխանատվությամբ

08.09.2018

18հազարից ավելի մասնակից, 305 աշխատանքային տեղամաս, 263 կոլեկտիվ, Շիրակի մարզը համապետական շաբաթօրյակին մեծ պատասխանատվությամբ մասնակցեց: Շիրակի մարզի բոլոր համայնքները մասնակցեին համապետական շաբաթօրյակին: Շաբաթօրյակն հասավ ամենահեռավոր ու ամենափոքր բնակավայր, ընդգրկվեցին բոլոր համայնքները, կազմակերպությունները, դպրոցներն ու նախակրթարանները, մշակութային օջախներն ու հասարակական սեկտորը, բնակիչներն ու մասնավոր կառույցները:
Շիրակի մարզպետարանի աշխատակազմը շաբաթօրյակին մասնակցեց մարզպետի և տեղակալների գլխավորությամբ, մաքրության համար ընտրվել էր «Թռչունյան տան» հարակից հատվածը, հավաքված աղբը վերջում տարածքից տեղափոխվեց նախատեսված մեքենաներով:
«Պատահական չէր, որ մաքրելու համար Շիրակի մարզպետարանն այս հատվածը նախընտրեց, քանի որ բավական շատ աղբ էր կուտակված այստեղ: Ես այն մտքին եմ, որ, այո, շաբաթօրյակների անցկացումը շատ կարևոր է, սակայն բացի շաբաթօրյակներից, որոնք ապահովում են շրջակա միջավայրի մաքրությունը, մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ պահպանենք մաքրությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է և համատեղ աշխատանք»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը:
Նշենք, որ ընդհանուր առմամբ մարզում շաբաթօրյակին կենտրոնացվել էր 72 ինքնաթափ, 11 բարձիչ մեխանիզմ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23