Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կատարված աշխատանքների նախնական ամփոփում

09.09.2018


Ամփոփելով սեպտեմբերի 8-ին հայտարարված Մաքուր տուն՝ տնից դուրս համապետական շաբաթօրյակի ընթացքում Շիրակի մարզում իրականացրած մաքրման աշխատանքները կարելի է գնահատել դրական և արդյունավետ, ոչ թե նրա համար որ մենք ենք գնահատում, այլ իրոք այն իարականացվեց բարձր մակարդակով, մեծ ոգևորությամբ և բնակչության մասնակցության աննախադեպ թվաքանակով: Նախատեսված 18 հազարի փոխարեն, այս շաբաթօրյակին բակ ու փողոց դուրե եկավ 25 հազարից ավելի մարդ: Հենց շաբաթօրյակի կարգախոսն էլ դուրս բերեց բոլորին փողոց, իրենց տուն ու դուռը մաքրելու: Շիրակի մարզն իրոք համապետական շաբաթօրյակին մեծ պատասխանատվությամբ մասնակցեց,այն, հասավ մարզի ամենահեռավոր ու ամենափոքր բնակավայր, ընդգրկվեցին բոլոր համայնքները, կազմակերպությունները, դպրոցներն ու նախակրթարանները, մշակութային օջախներն ու հասարակական սեկտորը, բնակիչներն ու մասնավոր կառույցները: Մարզպետարանի աշխատակազմի համար նախատեսված տարածքում մաքրման աշխատանքներ կատարելուց հետո, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, տեղակալ Վարդան Գրիգորյանի հետ այցելեցին մարզի համայնքներ տեղում տեսնելու իրականացվող աշխատանքները, մյուս տեղակալ Սոֆիա Հովսեփյանն այցելել էր բուժ հիմնարկներ հետևելու և մասնակցելու իրականացվող աշխատանքներին: Վերջնական ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ կտեղեկացվի երկուշաբթի:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32