Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու փողոցաշինական աշխատանքներում թերությունները բացառվելու են

10.09.2018

Գյումրու փողոցաշինական աշխատանքների վերահսկողությունն համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Արա Մելիքջանյանը` արձագանքելով երեկ երեկոյան համացանցում տարածված տեսանյութին, որտեղ ներկայացվել էին փողոցաշինական աշխատանքներում առկա թերությունները, այցելել է Վազգեն Սարգսյան փողոց, հանդիպել «Ա. Ա. Բ. Պրոեկտ» և «Էլեկտրասերվիս» ՍՊԸ-ների ղեկավարներին, ովքեր «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով իրականացնում են փողոցի վերականգնման աշխատանքները: Աշխատանքային խմբի ղեկավարը մասնագետների ուղեկցությամբ հետևել է կատարված աշխատանքներին, ըստ մասնագետների բազալտե եզրաքարերի շարվածքը չի համապատասխանել շինարարական նորմերին ու ստանդարտներին, դրանից զատ աշխատանքներում արձանագրվել են մի շարք թերություններ, որոնց վերացման համար աշխատանքային խումբը տեղում հանձրնարարականներ է տվել` նշելով, որ եթե այսուհետ ևս թերացումներ ու խախտումներ արձանագրվեն, ապա վերահսկողությունն իրականացնող խումբը կդիմի կտրուկ քայլերի, ընդհուպ մինչև տուգանքների կիրառում:
«Մեզ համար որևէ պատճառաբանություն անընդունելի է դառնում, երբ խոսք է գնում անորակ աշխատանքի մասին, ցանկացած մետրի վրա կատարված աշխատանքում որակի անհամապատասխանություն չպետք է լինի:Անընդունելի եմ համարում ժամկետների մեջ տեղավորվելու պատճառաբանությամբ անորակ աշխատանքների իրականացումը: Ավելի լավ է մեկ անգամ որակով կառուցել, քան հինգ անգամ անորակ, որը քանդվելու է»,-նշել է աշխատանքային խմբի ղեկավար Արա Մելիքջանյանը:
Արա Մելիքջանյանը շինարարներին հորդորել է արհեստական լարվածություն չստեղծել ու լծվել շինաշխատանքներին, որոնց մեջ անորակությունը պետք է բացառվի: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32