Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում էր Կալիֆոռնիայից Հայաստան ժամանած պատվիրակությունը

10.09.2018

Սեպտեմբերի 10-ին Շիրակի մարզում էր Կալիֆոռնիայից Հայաստան ժամանած պատվիրակությունը` Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորությամբ: Պատվիրակությանը, որի կազմում էին նաև նահանգային սենատորներ, սկզբում հանդիպել են մարզային իշխանության ներկայացուցիչները: Հյուրերին ողջունել է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: «Բարով եք եկել Շիրակի մարզ, դուք հիմա Հայաստանի հյուսիսում եք, մի մարզում, որը 1988-ի երկրաշարժին մեծ վնասներ է կրել, երկար տարիների ընթացքում փորձել է մեջքը շտկել, բայց անելիքներ դեռ ունենք, սակայն ձեզ վստահեցնում եմ, որ հիմա ամեն ինչ արվում է մեր մարզի ու Գյումրու զարգացմանը միտված նոր ձեռնարկները որքան հնարավոր արագ կյանքի կոչելուն»,- նշել է Կարեն Սարուխանյանը:
Զարեհ Սինանյանն ու նրա հետ Հայաստան ժամանած սենատորները, պատվիրակության մյուս անդամները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար` նշելով, որ այցի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Կալիֆոռնիա-Հայաստան կապերի հաստատումն է: «Մենք Շիրակի մարզ ենք այցելել, քանի որ գիտենք, որ Գյումրին ունի տեխնոլոգիական կենտրոն, կփորձենք ձեզ հետ քննարկել, ինչպես նաև հանդիպումներ ունենալ ոլորտի ներկայացուցիչների հետ` հասկանալու հնարավոր համագործակցության ուղղությունները»,-ասել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:
Շիրակի մարզպետը նշել է, որ սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից հետո երկրում իրավիճակ է փոխվել, ինչը նպաստել է մեր երկրի նկատմամբ վստահության բարձրացմանը, ինչ վերաբերում է Շիրակի մարզին, ապա, ըստ Կարեն Սարուխանյանի, մարզային իշխանության ներկայացուցիչները պատրաստ են համագործակցության բոլոր բնագավառներում և ամեն ինչ անելու են նոր ներդրողներ դեպի Շիրակի մարզ բելելու համար:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել գործնական ծրագրերով հանդես գալու, իսկ հանդիպման ավարտին փոխանակվել են հուշանվերներով: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32