Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցչի հետ

10.09.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մարզպետի տեղակալներ Արա Մելիքջանյանի և Վարդան Գրիգորյանի հետ սեպտեմբերի 10-ին ընդունել են Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչային:
Կարեն Սարուխանյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության առումով, ինչպես նաև տարբեր ծրագրերի եւ նախաձեռնությունների միջոցով առողջապահական ու կրթական խնդիրների լուծմանն ուղղված քայլերի իրականացումը:
«Տիկին Ռադոչայ, ուրախ եմ ձեզ ողջունելու մեր մարզում, Շիրակում հավատացած եմ շատ անելիքներ կան: Ձեզ հետ մենք պատրաստ ենք համագործակցության և մեր հնարավորությունների սահմաններում աջակցելու ձեռնարկները կյանքի կոչելուն»,- նշել է մարզպետը:
Տանյա Ռադոչայի հետ հանդիպումը շարունակվել է մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանի մոտ: «Շատ ուրախ եմ ձեզ կրկին հանդիպելու, ուրախալի է, երբ ջերմ ու դրական մարդկանց ենք հանդիպում, մարդկանց, ովքեր ջանք չեն խնայում մեր երեխաների խնդիրներն ու հոգսերը լուծելու համար: Մենք պատրաստ ենք համագործակցության, բաց ենք բոլոր տեսակի քննարկումներին»,- ողջունելով հյուրին նշել է Սոֆիա Հովսեփյանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երեխաների իրավունքների պաշտպանության, այս ոլորտում առկա մարտահրավերների եւ առաջնահերթությունների վերաբերյալ: Տանյա Ռադոչայը տեղեկացրել է, որ առաջիկայում իրենք նոր նախաձեռնությամբ են հանդես գալու, որոնք վերաբերում են մարզի հեռավոր համայնքների երեխաների մանկապարտեզներ հաճախելուն: Ինչպես մարզպետն, այնպես էլ մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը ողջունել են նախաձեռնությունը` կարևորելով այս խնդրի լուծումը, ընդգծելով, որ երեխաների զարգացման համար հավասար պայմաններ պետք է ապահովվի:
Ի դեպ մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը անդրադարձել է երեխաների խնամքի հաստատություններում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից մոնիտորինգների անցկացումը վերսկսելու անհրաժեշտությանը` հաստատություններում վերահսկողությունն առավել ուժեղացնելու, կոռուպցիոն երևույթները բացառելու նպատակով: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32