Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Ներառական կրթության մեջ առկա խնդիրները»

11.09.2018

Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանի գլխավորությամբ սեպտեմբերի 11-ին անցկացվել է քննարկում-խորհրդակցություն «Ներառական կրթության մեջ առկա խնդիրները» թեմայով: Ողջունելով ներականերին մարզպետի տեղակալն անդրադրաձել է ոլորտում առկա հիմնախնդիրներին. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019 թվականից Շիրակի մարզը գնալու է համընդհանուր ներառման համակարգին, ապա մենք այս առումով լուրջ անելիքներ ունենք: Ձեզ վրա որպես կրթության կազմակերպիչներ բավական մեծ պատասխանատվություն է դրված: Որքան էլ մնք փորձենք քայլեր ձեռնարկել, դասեր ու դասընթացներ կազմակերպել, միևնույնն է դպրոցն այն վայրն է, որտեղ պետք է ներառականության նոր մշակույթ ձևավորվի: Այստեղ ամենակարևորը մթնոլորտի ապահովումն է: Դպրոցում բոլոր երեխաները պետք է հավասար լինեն, հավասար պայմաններ պետք է ապահովվի բոլոր երեխաների համար, ոչ արտոնյալներ պետք է լինեն, ոչ անտեսվածներ»,- դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ նշել է Սոֆիա Հովսեփյանը:
Ըստ մարզպետի տեղակալի ներառական հասարակություններում համակեցությունը, փոխադարձ հարգանքը, սերը նոր հարթության վրա պետք է լինեն: «Պետք է հաշվի առնել յուրաքանչյուր մարդու կարիք և կարողություն և ըստ այդմ գնալ կարողության զարգացման և կարիքի վերացման»,-ասել է Սոֆիա Հովսեփյանը:
Նշենք, որ հանդիպման ժամանակ երեխաների իրավունքների տեսանկյունից ներառական կրթությանը անդրադարձել է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը, իսկ
Վորլդ Վիժն ՄԲԿ-ի երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի համակարգող Կարինե Կուրղինյանը ներկայացրել է ներառական կրթության որակի բարելավմանն ուղղված Վորլդ Վիժն կազմակերպության ծրագրերի մասին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58