Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Town Hall ձևաչափով հանդիպում

11.09.2018

Հայաստանի գյուղատնտեսական Դաշինքի նախաձեռնությամբ սեպտեմբերի 11-ին Գյումրիում տեղի է ունեցել Town Hall ձևաչափով հանդիպում: Հանդիպմանը մասնակցել են Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության և զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պատասխանատուները: Հանդիպման նպատակն է մեկ հարթակում միավորել գյուղատնտեսության ոլորտին առընչվող բոլոր շահագրգիռ կողմերին՝ վերհանելու ոլորտի խնդիրները՝ մարզային և գյուղատնտեսական գոտիավորման առանձնահատկություններից ելնելով և մշակելու դրանց լուծմանն ուղղված հնարավոր քայլեր: Կազմակերպիչների խոսքերով հանդիպման ընթացքում քննարկված խնդիրները հիմք կհանդիսանան հոկտեմբերին նախատեսված «Համապետական ֆերմերական կոնգրեսի» համար: Նման ձևաչափով հանդիպումներ անցկացվել են մի շարք մարզերում, մարզերի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ բարձրացվի գյուղատնտեսության վարման առանձնահատկությունները չորս տարբեր գոտիներում, Շիրակի մարզը` որպես լեռնային գոտի: Շիրակի մարզում Town Hall ձևաչափով հանդիպումը համակարգում է ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58