Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերադարձ հայրենիք

12.09.2018

Թավշյա հեղափոխությունից Հայաստան վերադարձողների թիվն ավելացել է: Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից, Թուրքիայից, Վրաստանից ու Սիրիայից ընտանիքներ են վերադարձել նաև Շիրակի մարզ, իսկ նրանց դպրոցահասակ երեխաներն արդեն հաճախում են մարզի ուսումնական հաստատություններ: Այս ուսումնական տարում Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցը համալրվել է 50 հայրենադարձ աշակերտներով:
Հայրենիք վերադարձած երեխաներին այսօր կազմակերպված միջոցառման ժամանակ ողջունել է մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը. «Անչափ ուրախալի միջոցառման եմ մասնակցում, երեք ամիսների ընթացքում միայն այս դպրոց 50 երեխաներ են ընդունվել, վստահ եմ թավշյա հեղափոխությունը մեր սփյուռքահայ շատ հայրենակիցների է հայրենիք վերադարձնելու»:
Ինչպես նշում են դպրոցականներն ու նրանց ծնողները հայրենիք վերադառնալու գլխավոր շարժառիթը երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու դրանից նոր սպասելիքներն են: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58