Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տնօրենի ընտրութուն Գյումրու թիվ 40 հիմնական դպրոցում

12.09.2018

Գյումրու թիվ 40 հիմնական դպրոցում նախօրեին կայացել են տնօրենի ընտրութուն: Մրցույթին մասնակցելու համար 8 թեկնածու է դիմել: Թեկնածուները կառավարման խորհրդին ներկայացրել են դպրոցի զարգացման` իրենց մշակած ծրագիրը, որից հետո փակ քվեարկության արդյունքում մրցույթի այս փուլը 8 թեկնածուներից հաղթահարել են 3-ը: Նրանք են` Հայկ Հարությունյանը, Լիաննա Մարդոյանը և Քրիստինե Վարդանյանը: Երկրորդ քվեարկության արդյունքում ևս նշված 3 թեկնածուները բացարձակ անցողիկ ձայներ չեն հավաքել: Ըստ կարգի կրկնակի քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում, կառավարման խորհուրդը երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատության մարզային ենթակայության դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին, իսկ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների դեպքում համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի` կրկնակի քվեարկության փուլ անցած հավակնորդների անձնական գործերի պատճենները:
Գործընթացին հետևել են Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն ու մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը: Շիրակի մարզպետը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենք կարևորում են գործընթացի օբյեկտիվ անցկացումը, կառավարման խորհրդի զգոնությունն ու անաչառությունը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32