Նորություններ
Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությանը Շիրակի մարզպետարանը մասնակցել է ամենայն պատասխանատվությամբ և պատշաճ կերպով
13.09.2018

Համապետական նշանակության «Շանթ-2018» զորավարժությանը Շիրակի մարզպետարանը մասնակցել է ամենայն պատասխանատվությամբ և պատշաճ կերպով: Սեպտեմբերի 11-13-ը մարզպետարանի ողջ աշխատակազմը` մարզպետ Կարեն Սարուխանյանի գլխավորությամբ, աշխատել է շուրջօրյա արտակարգ ռեժիմով, միասնական ներդաշնակ աշխատանքի արդյունքում` պլանով նախատեսված միջոցառումներն իրականացվել են ժամանակին:
Նշենք, որ «Շանթ-2018» զորավարժությանը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը: