Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարեն Սարուխանյանը այսօր հանդիպել է ամերիկահայ աթլետ, արագավազորդ Ալեքսանդր Դոնիկյանին

14.09.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը այսօր հանդիպել է ամերիկահայ աթլետ, արագավազորդ Ալեքսանդր Դոնիկյանին, ով ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Մի քանի ամիս Հայաստանում ապրող մարզիկն արդեն հասցրել է հայերեն խոսել փոքր-ինչ սովորել ու վստահեցնում է, որ ամեն ինչ անելու է Հայաստանի դրոշը տարբեր մրցապաշարերում բարձր պահելու համար:
Շիրակի մարզպետը ողջունել է հայ աթլետի որոշումը և նշել, որ պատրաստ է հնարավորությունների սահմաններում օգտակար լինել մարզիկին. «Ես շատ ուրախ եմ, որ արյան կանչով եկել ես հայրենիք, մեր երկրում իրավիճակ է փոխվել և մեզ համար ոգևորիչ է, որ այդ փոփոխությունը զգում ու գնահատում են նաև մեր հայրենակիցները»:
«Իմ հայրը հայ է, ես Հայաստան եմ եկել որպես հայ, ով ուզում է իր հայրենիքի համար ինչ-որ բան անել, հաղթանակներ տոնել երկրի համար: Գիտեմ, որ հայկական սպորտը բարձր հիմքերի վրա է: Իսկ Շիրակի մարզը սպորտի բնագավառում առաջատար դիրքեր ունի: Ուրախ եմ նաև, որ Շիրակի մարզային իշխանությունները աջակցում են մարզիկներին»,-ասել է Ալեքսանդրը:
Ի դեպ Շիրակի մարզպետի միջնորդությամբ անվանի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանն օրերս հանդիպել է ՀՀ վարչապետին, հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրում աթլետիկա մարզաձևի զարգացման հեռանկարներին, միջազգային չափանիշներին համապատասխան սինթետիկ ծածկույթով վազքուղու կառուցման գործընթացին և մարզաձևի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58