Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում ցուցարարների հետ

14.09.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօր այցելել է Անի խոշորացված համայնքի Մարալիկ բնակավայր, հանդիպել է համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջող նստացույցի մասնակիցներին: Զրուցելով բողոքի ակցիա անցկացնողների հետ` մարզպետը նշել է, որ նոր Հայաստանում իրար հետ համագործակցության եզրեր չգտնող բնակիչներ ու համայնքի ղեկավար չպետք է լինի. «Յուրաքանչյուր համայնքի ղեկավար, յուրաքանչյուր չինովնիկ պարտավոր է ծառայել իր ժողովրդին, նոր Հայաստանում չպետք է լինի մի պաշտոնյա, ով կվախենա կամ չի շփվի իր քաղաքացու հետ, յուրաքանչյուր ղեկավար պետք է հաշվի նստի ժողովրդի կարծիքի հետ, սակայն ձեր նստացույցի ու համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջն էլ պետք է հիմնավորված լինի, ուղղակի անպատճառ պահանջներն էլ են անընդունելի»:
Կարեն Սարուխանյանը նստացույցի մասնակիցներին հորդորեց զերծ մնալ անօրինական քայլերից, ճանապարհներ չփակել, չոտնահարել այլոց իրավունքները:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32