Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում բացվել է ներառական փուռ և սրճարան

14.09.2018

Գյումրիում բացվել է տարածաշրջանում եզակի ներառական փուռ և սրճարան: Գյումրու կենտրոնում՝ Աբովյան 242 հասցեում, այսուհետ կգործի ներառական սրճարանն ու փուռը, որտեղ կաշխատեն բացառապես հաշմանդամություն ունեցող երիտասարդները և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները: Կառույցի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ին, ներկա էին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բոթոյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի: ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին խոսքում կարևորեց ծրագրի նախաձեռնությունն ու կիրառումը, ընդգծելով, որ նմանատիպ ծրագրերը նպաստում են ներառական հասարակության կայացմանը:
Մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանն էլ նշեց, որ օրը տոնական է բոլորի համար։ «Շնորհակալություն այսօրվա համար, քանի որ այսօրը ոչ միայն ինձ համար է պարգև, այլ բոլորի: Այսօրով մենք հաստատեցինք, որ պատրաստ ենք փոխել մեր մտածողությունը, մեր վերաբերմունքը և հավատալ նրան, որ գոյություն չունի սահմանափակ կարողություն հասկացողությունը: Սա յուրաքանչյուրի համար դարձավ ապացույց, որ բոլորն ամենակարող են և բոլորը կարող են անել այն, ինչ ցանկանում են: Այսօրվանից սկսվեց ներառականության կերտումը Շիրակի մարզում և սա օրինակ է ողջ հանրապետության համար»,-ասաց Սոֆիա Հովսեփյանը :
Նշենք, որ կենտրոնի առաքելությունը հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանքիներին ծառայելն ու ներառական հասարակության կայացմանը նպաստելն է: «Արեգակ» փուռը և սրճարանը հաշմանդամություն ունեցող երիտասարդների հնարավորությունները բացահայտելու, ներառական միջավայր ստեղծելու, նոր գիտելիքներ տրամադրելու օրինակելի տարածք է, որտեղ մատուցվում են համեղ հացեր, թխվածքներ և սուրճ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58