Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելություն

14.09.2018

Լինել հասանելի ցանկացած քաղաքացու համար, լսել ցանկացած հոգս, փորձել օգնել հնարավորությունների սահմաններում` այս կարգախոսով արդեն 14-րդ ուրբաթը Շիրակի մարզպետը ընդունում է մարզի բնակիչներին: Ինչպես բոլոր հանդիպումների ժամանակ, այս ուրբաթ ևս Կարեն Սարուխանյանին քաղաքացիները դիմել են բնակարանային ու աշխատանքի խնդիրներով, ֆինանսական աջակցության ու խորհրդատվական հարցերով:
Քաղաքացիների ընդունելության շրջանակներում Կարեն Սարուխանյանն այսօր հանդիպել է նաև գիտատեխնիկական «Երեք կետ» միության ներկայացուցիչներին, ովքեր ներկայացրել են իրենց գործունեությունը: 2012թվականից միությունը արտադրում է արևային շարժական համակարգեր, լուսավորվող ներկեր, ապակու և բազալտե կոնստրուկցիաներ: Կարեն Սարուխանյանը ողջունել է հյուրերին` նշելով, որ ուրախ կլիներ, եթե ընկերությունը գործունեություն ծավալեր նաև Շիրակի մարզում: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:54:58