Նորություններ
Բաց դռների օր ՌԴ 102-րդ ռազմաբազայում
15.09.2018
Սեպտեմբերի 15ին Գյումրիում տեղակայված Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Հարավային դաշնային շրջանի 102-րդ ռազմաբազայում կազմակերպվել էր ավանդույթ դարձած բաց դռների օր` նվիրված տանկիստի օրվան: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Շիրակի մարզային իշխանության ներկայացուցիչները`մարզպետ Կարեն Սարուխանյանը, մարզպետի տեղակալներ Վարդան Գրիգորյանը, Սոֆիա Հովսեփյանը, մարզպետի խորհրդական Նազելի Բաղդասարյանը: Մարզային իշխանության ներկայացուցիչները 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի ուղեկցությամբ շրջել են ռազմաբազայի տարածքում, ծանոթացել ներկայացված զինտեխնիկային:
Գյումրու բնակիչներին հնարավորություն ընձեռնվեց մոտիկից ծանոթանալու ռազմաբազայի սպառազինությանը և առօրյային: Ռազմաբազայի հրամանատարությունը վերջին շրջանում արդեն մի քանի անգամ կազմակերպում է նման միջոցառումներ` բազայի հետ կապն ամրապնդելու նպատակով: