Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերթական աշխատանքային խորհրդակցությունը շիրակի մարզպետի մոտ

18.09.2018

ՀՀ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի մոտ սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության մեկնարկին մարզպետը աշխատակազմին շնորհակալություն հայտնեց համապետական երկու շաբաթօրյակներին պատասխանատվությամբ մասնակցելու համար և հորդորեց աղբահանության ու մաքրության հարցերում լինել հետևողական: Անդրադառնալով «Շանթ-2018» զորավարժությանը, Կարեն Սարուխանյանը նկատեց, որ մարզային իշխանությունները աշխատել են արտակարգ ռեժիմով, միասնական աշխատանքի արդյունքում` պլանով նախատեսված միջոցառումներն իրականացվել են ժամանակին: Իսկ մարզպետարանի աշխատանքի վերջնական գնահատականը կտան կազմակերպիչները:
Օրակարգային կարևոր հարցերից մեկն էլ վերաբերում էր սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին: Շիրակի մարզպետը այս ցուցանիշները բավարար չհամարեց` նշելով, որ համայնքների ղեկավարները աշխատանքներում թերացել են, ըստ Կարեն Սարուխանյանի առավել կոշտ մոտեցման անհրաժեշտություն կա, որպեսզի համայնքների ղեկավարները սեփական պարտականությունները հստակ իրականացնեն: « Յուրաքանչյուր համայնքի ղեկավար ու համայնքի բնակիչ պետք է քաջ գիտակցեն, որ հավաքված ամբողջ գումարն ուղղվելու է համայնքի հոգսերը թեթևացնելու»:
Մարզպետը հանձնարարեց ստեղծել հանձնախմբեր` տեղերում հավաքագրման աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44