Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Շիրակի մարզպետարանում

19.09.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի գլխավորությամբ այսօր Շիրակի մարզպետարանում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետի հետ մարզ այցելած կառավարության ներկայացուցիչները, մարզային իշխանությունները, համայնքների ղեկավարներ, մի շարք գերատեսչությունների և ուժային կառույցների ներկայացուցիչներ:
Ներկայացնելով մարզում իրականացվող ծրագրերն ու խնդիրները Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը փաստել է, որ ներկայում մարզում ընթացքի մեջ են ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած մի շարք սուբվենցիոն ծրագրեր.«Շիրակի մարզի համայնքներից սուբվենցիաներ ստանալու համար 23 հայտեր ունենք, որոնք կառավարությունը հաստատել է, դրանք այս պահին նախագծա-նախահաշվային փուլում են: Մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ մարզի մի շարք համայնքներ սուբվենցիոն ծրագրերի մասնակցելու ցանկություն ունեն, սակայն համապատասխան ֆոնդային բյուջե չունեն, գումարների բացակայության պատճառով չեն կարողանում ծրագրեր ներկայացնել»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարզպետի բարձրացրած հարցին ի պատասխան նշել է, որ համաձայն է և կարծում է, որ սուբվենցիոն ծրագրերի տրամաբանության վերանայման կարիք կա:
Սուբվենցիոն ծրագրերից սկզբում խոսեց Գյումրու քաղաքապետը` փաստելով, որ Գյումրիում ներկայումս կառավարության հետ համատեղ իրականացվում է «Մուշ» թաղամասի հրապարակի կառուցումը, որի 70%-ի ներդրումն իրականացնում է համայնքը, իսկ 30%-ը՝ կառավարությունը: Կառավարության հետ իրականցվող մեկ այլ ծրագրով քաղաքի համար ձեռք է բերվել տեխնիկա՝ 3 աղբատար և 2 ինքնաթափ: Այս ծրագրում համայնքն ունի 53%-ի ներդրում, իսկ կառավարությունը՝ 47%:
Սուբվենցիոն ծրագրերից ու իրենց հուզող խնդիրներից խոսեցին նաև մյուս համայնքների ղեկավարները:
ՀՀ փոխվարչապետը պատասխանեց համայնքների ղեկավարներին հետքրքրող մի շարք հարցրեի:
Հանդիպումից հետո լրագրողների հետո զրույցի ժամանակ փոխվարչապետն անդրադարձավ Շիրակի մարզի հիմնահարցրեին` նշելով, որ տեղեկացված է, որ Շիրակն ամենաշատ հոգսեր ունեցող մարզն է, որտեղ և բնակարային, և աշխատատեղերի և գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման խնդիր կա: Մարզում, ըստ փոխվարչապետի, շատ հարցեր կլուծվեն մի քանի ոլորտների զարգացմամբ: «Կարծում եմ աշխատատեղերի ստեղծման մի քանի ոլորտ կա և այդ աշխատատեղերի ստեղծման ճանապարհները պետք է իրագործելի լինեն: Այդ ոլորտներից առաջնայինը թեթև արդյունաբերության ոլորտն է: Այս ոլորտում մոտակա 1-2 տարվա ընթացքում մենք լուրջ արդյունքներ ենք ունենալու, արդեն պայմանավորվածություն ունենք Գյումրիում թեթև արդյունաբեության դպրոցի ստեղծման համար»,-նշեց փոխվարչապետը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23