Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը

19.09.2018

Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության անդամները Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի, մարզպետի տեղակալներ Սոֆիա Հովսեփյանի, Վարդան Գրիգորյանի, Արա Մելիքջանյանի, խորհրդականներ Նազելի Բաղդասարյանի, Վանիկ Սերոբյանի ուղեկցությամբ այցելեցին Բավրայի մաքսակետ, շրջեցին սահմանային անցակետի տարածքում, ծանոթացան աշխատանքներին և պայմաններին, մատուցվող ծառայություններին: Նշենք, որ Բավրայի սահմանի անցման կետը կառուցվել է Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսական աջակցությամբ, իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Այստեղ ներդրվել է «1 կանգառ, 1 պատուհան» էլեկտրոնային համակարգը, որը հնարավորություն է տալիս մեկ վայրում կենտրոնացնել սահմանային ծառայություն իրականացնող բոլոր կառույցների գործունեությունը:
Պատվիրակության հաջորդ կանգառը Բավրայի «Նոր հատիկ» հնդկացորենի վերամշակման գործարանում էր: Գործարանի ղեկավար Կորյուն Սումբուլյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց իրենց գործունեությունն ու մտահոգությունները: Հայաստանի հնդկաձավարի շուկայում այժմ ստեղծվել են հակամրցակցային պայմաններ՝ ինքնարժեքը սահմանված է 267 դրամ, սակայն շուկա ներկրվում և վաճառվում է 200 դրամով: 2017թ. ներկրվել է 308տ, 2016թ.՝ 459 տ: Գործարանի ամսական հզորությունը կազմում է 40տ, բնականաբար, ողջ հզորությամբ չի աշխատում: Փոխվարչապետը լսեց հիմնադիրներին մտահոգող խնդիրները և նշեց, որ հարցը կքննարկվի և պատասխանատուները լուծման ուղիներ կփորձեն գտնել: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59