Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պաշտոնական այցի շրջանակներում

19.09.2018

Մարզային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ին այցելել է «Չերքեզի ձոր» ձկնային տնտեսություն, շրջայցի ընթացքում ծանոթացել ձկնային տնտեսության գործունեությանը, լսել հիմնադրին հուզող խնդիրները: Գործարարն անդրադարձել է գործող վարկային բեռի թեթևացմանը, անշարժ գույքի և կապիտալ ներդրումների արժևորման, գնահատման հարցում աջակցությանը: Պատվիրակությունն այցելել է նաև Մարմաշենի վանական համալիր, համալիրի խնդիրներին ծանոթացել: Ախուրյան գետի ձախ ափին գտնվող հուշակոթողի պատերը խոնավանում են, ինչը մասնագետները մտահոգիչ են համարում:
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում շրջայցի ժամանակ Տիգրան Ավինյանը նշել է, որ Շիրակի մարզը ՏՏ բնագավառի զարգացման մեծ ներուժ ունի: Նշենք, որ Թումոն 12-18 տարեկան հազարավոր պատանիների տրամադրում է արտադպրոցական ուսուցում թվային մեդիաների ոլորտում։
Փոխվարչապետի գլխավորած պատվիրակություն այցելել է նաև Գյումրու կենտրոնում վերջերս բացված ներառական «Արեգակ» փուռ և սրճարան, որը հաշմանդամություն ունեցող երիտասարդների հնարավորությունների բացահայտմանն է նպաստելու, ստեղծելու է ներառական միջավայր։
Պատասխանատուների հաջորդ կանգառը նոր կառուցվող ջերմոցային տնտեսությունում էր, ընթացքի մեջ են 5000քմ մակերեսով ջերմոցի շինաշխատանքները, որի համար անհրաժեշտ գումարը տրամադրել են առևտրային բանկերը՝ 10.5 %-ով: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:10:32