Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի ուղերձը Անկախության տոնի առթիվ

21.09.2018

Հարգելի հայրենակիցներ.
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ:
Մենք աշխարհին ապացուցեցինք, որ արժանի ենք ազատ ապրելու և ինքնուրույն կերտելու մեր երկրի ապագան: Նոր Հայաստանում հայ ժողովուրդն իր միասնականությամբ ողջ աշխարհին ցույց տվեց, որ համախմբված է ու պայքարելու է երկրի շենացման ու զարգացման համար:
Համոզված եմ, որ հավատն ու վստահությունն անկախ պետականության ապագայի նկատմամբ մեզ չեն լքի երբեք, և մենք միասնական ջանքերով էլ ավելի կշենացնենք մեր երկիրը` սերունդներին հզոր, անկախ, զարգացած Հայաստանը ժառանգություն թողնելով:
Անկախության ճանապարհը դյուրին չեղավ մեր ժողովրդի համար: Շատ հայորդիներ նահատակվեցին հանուն ազատության ու անկախության վեհ գաղափարի: Մենք չպետք է մոռանանք մեր լավագույն զավակներին, որոնք այդ սուրբ պայքարին նվիրաբերեցին իրենց կյանքը:
Սիրելի շիրակցիներ, այս տոնական օրը բոլորիս ցանկանում եմ միասնականություն, անկոտրում կամք և վճռականություն՝ հանուն անկախ Հայաստանի ապագայի:

ՀԱՐԳԱՆՔՈՎ` Կ.ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 13:05:17