Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորոգված մանկապարտեզ Սարատակի փոքրիկներին

22.09.2018

Սարատակի մանկապարտեզ հաճախող երեխաների համար առավել հարմարավետ ու լավ պայմաններ են արդեն ապահովված։ «Օգնություն Հայաստանի երեխաներին» հոլանդական ընկերության և Շիրակի մարզի «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Գուրգեն Եղոյանի աջակցությամբ ամբողջովին նոր ջեռուցման համակարգ է անցկացվել մանկապարտեզում, վերանորոգվել է տանիքը, եվրոդռներ ու պատուհաններ են տեղադրվել։ Նորոգված մանկապարտեզի բացման արարողությանը մասնակցել է Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը։ Մարզպետի տեղակալը շնորհավորել է ներկաներին, շնորհակալություն հայտնել բարերարներին՝ հիանալի նախաձեռնության համար և մասնակցել է մանկապարտեզի սաների միջոցառմանը։ Նշենք, որ Սարատակի մանկապարտեզ հաճախում են 60 երեխաներ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59