Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչների հետ

25.09.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը տեղակալ Արա Մելիքջանյանի, խորհրդական Վանիկ Սերոբյանի և տարածքային վարչության պետի տեղակալ Արթուր Գրիգորյանի հետ սեպտեմբերի 25-ին հանդիպել են Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչներին` միջազգային փորձագետ Շտեֆան Դրագերին, փորձագետ Կարլ Ուլբրիխտին և խորհրդատու Գարիկ Խաչիկյանին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել համայնքների խոշորացմանը, խոշորացման հետևանքով առաջացած խնդիրներին ու ձեռքբերումներին:
Ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետը բարձր է գնահատել Հայաստանում, և մասնավորապես, Շիրակի մարզում ընկերության գործունեությունը: Կարեն Սարուխանյանն ընդգծել է, որ GIZ-ի փորձառու մասնագետները կարողացել են մինչ այժմ տարատեսակ ձեռնարկների և իրավական ակտերի մշակման գործում իրենց ներդրումն ունենալ:
«Բարով եք եկել Շիրակի մարզ, վստահ եմ, որ մեր երկխոսությունը արդյունավետ կլինի մեկ պարզ պատճառով` երկուստեք շահագրգիռ ենք առավել արդյունավետ նախաձեռնություններ կյանքի կոչելուն, մեր բնակիչների մտահոգություններն ու խնդիրները լուծելուն: Որպես մարզպետ անցած 4 ամիսների ընթացքում հասցրել եմ լինել մարզի համայնքների գերակշիռ մասում, զրուցել ու լսել եմ բնակիչներին, նրանց մեծ մասը խոշորացումից դժգոհ չեն, ես ինքս էլ կարծում եմ, որ խոշորացումը նպաստելու է համայնքների համաչափ զարգացմանը»,- ասել է Կարեն Սարուխանյանը:
Մարզպետն անդրադարձել է նաև բնակիչների դժգոհություններին: Մարզային իշխանության ներկայացուցիչները վստահեցրել են, որ պատրաստ են քննարկելու բոլոր կողմերի կարծիքները:
Միջազգային փորձագետ Շտեֆան Դրագերն էլ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հավաստել, որ իրավական նախաձեռնություններում հաշվի կառնվեն բոլոր օբյեկտիվ գնահատականներն ու տեսակետները: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51