Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն Արթիկի քաղաքապետարանում

26.09.2018


Կարեն Սարուխանյանի գլխավորությամբ մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են մարզի մեծությամբ երկրորդ քաղաք` Արթիկ: Համայնքապետարանում աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ անցկացված խորհրդկացության ժամանակ անդրադարձ է կատարվել Արթիկում առկա հիմնահարցերին: Համայնքը սեփական եկամուտները կատարել է 83 տոկոսով, ցածր են գույքահարկի հավաքագրման ցուցանիշները: Կարեն Սարուխանյանը Մխիթար Վարագյանին հորդորել է այս հարցում լինել հետևողական: Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերին համայնքի մասնակցությանը մարզպետը նշել է. «Յուրաքանչյուր համայնք պետք է ձգտի սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել: Ես հասկանում եմ ծրագրերին մասնակցելու համար միջոցներ են պետք, այժմ քննարկվում է այդ ծրագրերին մասնակցության գումարային շեմի փոփոխության հարցը: Արթիկը շատ չլուծված հարցեր ունի, կարծում եմ ֆոնդային բյուջեում որոշակի միջոցներ նախատեսելն ու ինչ որ խնդրի լուծմանն ուղղելը լավագույն տարբերակներից մեկը կլինի: Ինչ խոսք պետական մոտեցում ևս լինելու է` մեծ հիմնահարցրեը լուծելու նպատակով»:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքի մի քանի փողոցներում կիսատ թողած փոսային աշխատանքները անհապաղ ավարտելու խնդրին, ինչպես նաև աղբահանությանն ու զբոսաշրջության զարգացմանը միտված ձեռնարկներին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23