Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանն այցելել է Անի խոշորացված համայնքի Մարալիկ կենտրոն

26.09.2018

Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը աշխատանքային այցով նախօրեին եղել է Անի խոշորացված համայնքի Մարալիկ կենտրոնում: Մարզպետի տեղակալն այցելել է Մարալիկի թիվ 1 դպրոց, հանդիպել ու զրուցել աշխատակազմի հետ: Դպրոցը մարզադահլիճի հիմնանորոգման կարիք ունի, ձմռանը` շենքային վատթար պայմանների պատճառով, ֆիզկուլտուրայի դասերը նորմալ չեն կազմակերպվում: Մարզպետի տեղակալն այցելել է նաև Մարալիկի թիվ 2 դպրոց, որտեղ քննարկվել է դպրոցի ուսուցչի կողմից աշակերտի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի հարցը, դպրոցի տնօրինության կողմից ուսուցչին խիստ նկատողություն է տրվել: Մարզպետի տեղակալի հաջորդ կանգառը Մարալիկի առողջության կենտրոնում է եղել: Շվեյցարահայ բարերար Միհրան Բարոնյանի և հիվանդանոցի տնօրինության հետ քննարկվել են ինչպես բարերարի կողմից հիվանդանոցին աջակցություն ցուցաբերելու հնարավոր տարբերակները, այնպես էլ այն հնարավոր զարգացման ծրագրերի մշակումը, որոնք կօգնեն առողջության կենտրոնը լիարժեք գործարկելուն: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42