Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեր նպատակը Շիրակի մարզի համայնքների շենացումն է

26.09.2018

Մարզային իշխանության ներկայացուցիչները` մարզպետ Կարեն Սարուխանյանի գլխավորությամբ, այցելել են Արթիկի նախկին տարածաշրջանի մի շարք համայնքներ: Վարադաքարում բնակիչների հետ հանդիպման ժամանակ մարզպետն հետաքրքրվել է վարդաքարցիներին հուզող խնդիրներով: Վերջիններս բարձրացրել են Վարդաքար- Այգաբաց ճանապարհի հիմնանորոգման, ինչպես նաև ցանքատարածությունները կարկտից պաշտպանելու խնդրով: «Այն, որ մարզի ճանապարհների զգալի մասը սարսափելի վիճակում են, որևէ մեկի համար գաղտնիք չէ, մենք հիմա շրջում ենք համայնքներում և գույքագրում համայնքաբնակներին հուզող խնդիրները: Վստահեցնում եմ միջոցներ լինելու դեպքում անպայման այսօրինակ խնդիրները կլուծվեն: Ինչ վերաբերում է հակակարկտաին կայանների գործունեության արդյունավետությանն ու նոր կայանների տեղադրմանը, ապա տեղեկացնեմ ձեզ, որ կառավարությունում այս խնդրով մտահոգ են և արդեն իսկ քայլեր ձեռնարկվում են»,- նշել է մարզպետը:
Մարզային իշխանության ներկայացուցիչները շրջայց են կատարել նաև Վարդաքարի նորակառույց դպրոցում: Տնտեսական զարգացման հիմնադրամի միջոցներով կառուցված դպրոցը նախատեսված է 100 աշակերտի համար, այժմ դպրոցում սովորում է 99 աշակերտ:
Նոր Կյանքում համայնքի ղեկավարը բարձրացրել է համայնքի բնակիչներին հուզող ամենաառաջին և բազմիցս չարչրկված` ջրամբարի շինարարության հարցը: Եթե ջրամբարը կառուցվի` բացի Նոր Կյանքից ոռոգման ջրով կապահովի ևս 4 գյուղերի: Խոսքը բավական լուրջ ներդրումների մասին է, Կարեն Սարուխանյանը վստահեցրել է, որ խնդիրը կլինի մարզային իշխանությունների ուշադրության ներքո և հնարավորության դեպքում քայլեր կձեռնարկվեն դրա լուծման համար:
Անդրադառնալով համայնքներում ներդրումներ կատարելուն, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը, Կարեն Սարուխանյանը հորդորել է համայնքների ղեկավարներին բանակցել ու աշխատանքներ տանել իրենց հայրենակիցների հետ, ովքեր արտերկրում են բնակվում և զբաղվում են գործարարությամբ: «Մեր գլխավոր նպատակը մեր համայնքների շենացումն է, զարգացումը, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ներդրողները գան և ցանկանան աշխատել իրենց հայրենիքում»:
Նոր Կյանքի` Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված դպրոցում, այժմ սովորում է 152 աշակերտ, 2011 թվականին կառուցված դպրոցը նախատեսված է 360 աշակերտի համար, ունի բոլոր հնարավորություններն ու հարմարությունները:
Մարզպետը տեղակալների հետ միասին, այցելել է Պեմզաշեն համայնք, համայնքապետարանում անցկացվել է խորհրդակցություն, որից հետո մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են համայնքի նորակառույց երաժշտական դպրոցում, վերջերս շահագործման հանձնված դպրոցի գույքի խնդիրը շուտով կկարգավորվի, համայնքի ղեկավարը մարզպետին է դիմել երաժշտական գործիքներ ձեռք բերելու խնդրանքով: Ի դեպ Պեմզաշենում վերջին վեց տարիների ընթացքում արձանագրվել է աշակերտների թվաքանակի աճ: Գյուղի դպրոցում այժմ սովորում է 393 աշակերտ, այս ուսումնական տարում 45 առաջին դասարանցի է ընդունվել:
Բայանդուր համայնքում բնակիչները մարզպետին դիմել են համայնքը գազաֆիկացնելու, ոռոգման համակարգի նորոգման խնդրով:
Բոլոր համայնքներում անդրադարձ է կատարվել սեփական եկամուտների հավաքագրմանը: Կարեն Սարուխանյանը կարևորել է համայնքապետերի աչալուրջ և հետևողական աշխատանքը` եկամուտների հավաքագրման հարցում դրական դինամիկա ունենալու համար: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59