Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը

26.09.2018

ՀՀ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը սեպտեմբերի 26-ին մարզպետարանի պատասխանատուների հետ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Կարեն Սարուխանյանը հանձնարարել է պատշաճ ուշադրություն դարձնել ծրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմմանն ու ժամկետների պահպանմանը: Շիրակի մարզից 22 ծրարգիր է ներկայացված, որոնցից երկուսը սուբվենցիաներ են, մնացած ծրագրերի նախագծային աշխատանքներն ընթացքի մեջ են:
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է հակակարկտային կայանների գործարկմանն ու գյուղատնտեսական ցանքատարածությունների պահպանությանը:
«Ես կարծում եմ հակակարկտային կայանների մասով ուսումնասիրությունների կարիք կա, որպեսզի հասկանանք, թե ինչն է պատճառը, որ անգամ այն հատվածներում, որտեղ կան տեղադրված կայաններ, կրկին ցանքատարածությունները վնասներ են կրում: Հստակ պետք է ճշտել, թե ովքեր են թերանում աշխատանքում: Այս պահին մարզը 87 կայան ունի և միևնույնն է մոտ 5000հա ցանք վնասվել»,- ասել Շիրակի մարզպետը:
Կարեն Սարուխանյանն հանձնարարել է համապատասխան վարչությանը գույքագրել պետական, համայնքային ենթակայության և մասնավոր սեփականություն հանդիսացող հակակարկտային կայանները։
Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզպետը նշել է, որ այս հարցում մարզի համայնքների աշխատանքը հեռու է բավարարից, հստակ պետք է աշխատանք տանել թերացող համայնքների հետ` բացառելով խնդրին մատների արանքով նայելու հանգամանքը: «Արդեն ձևավորված աշխատանքային խմբերն համայնքների հետ աշխատում են և մի քանի օրերի ընթացքում սեփական եկամուտների հավաքագրման հարցում դրական տեղաշարժ պետք է արձանագրվի, յուրաքանչյուր համայնքապետ պետք է հասկանա, որ հարկերի հավաքագրումն իր պարտականությունների մեջ է մտնում, իսկ գումարներն էլ ուղղվելու են համայնքների հոգսերի թեթևացմանը»,-նշել է Կարեն Սարուխանյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել է նաև ֆրանկոֆոն ավանի կազմակերպմանն առնչվող հարցեր: Մարզպետն հորդորել է պատասխանատուներին առնաձնահատուկ ուշադրություն դարձնել միջոցառման կազմակերպչական աշխատանքներին և ամեն ինչ անել, որ Շիրակի մարզային կոլորիտն ու յուրահատկ մշակույթը բարձր մակարդասկով ներկայացվի: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56