Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տոնական միջոցառում Գյումրու 102-րդ ռազմաբազայում

27.09.2018

Սեպտեմբերի 27-ին Գյումրիում տեղակայված Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Հարավային դաշնային շրջանի 102-րդ ռազմաբազայում տեղի ունեցավ հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման կազմավորման 18 ամյակին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, 102-րդ ռազմաբազայի հրամատատար Վլադիմիր Ելկանովը, Գյումրիում ՌԴ հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, բարձրաստիճան զինվորականներ: Միջոցառման մասնակիցներին շնորհավորեցին գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը: ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարների հրամանագրերով պարգևատրվեցին հայ-ռուսական միացյալ զորքերի մի շարք ծառայողներ: Պարգևատրման արարողությունից հետո հայ-ռուսական միացյալ զորքերը ցուցադրական ելույթներով հանդես եկան, որից հետո միջացառման մասնակիցները ռազմաբազայի տարածքում ծանոթացան ներկայացված տեխնիկային: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58