Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում «Հայկական ծրագրեր, Գյունտեր Պետեր» կազմակերպության ծրագրերի համակարգող, պրոֆեսոր Գյունտեր Պետերի հետ

27.09.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը` խորհրդականներ Վանիկ Սերոբյանի և Նազելի Բաղդասարյանի հետ, այսօր հյուրընկալել են «Հայկական ծրագրեր, Գյունտեր Պետեր» կազմակերպության ծրագրերի համակարգող, պրոֆեսոր Գյունտեր Պետերին` «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Աշոտ Կուրղինյանի ուղեկցությամբ: Հանդիպման մեկնարկին մարզպետ Կարեն Սարուխանյանը ողջունել է հյուրին և նշել, որ կարևորում է պրոֆեսորի ներդրումը ինչպես Շիրակի մարզի, այնպես էլ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» խնդիրների լուծման գործում:
«Բարով եք եկել Շիրակի մարզ, գիտեմ, որ արդեն երկար տարիներ մեր մարզում տարբեր ծրագրեր եք կյանքի կոչել, շատ ուրախ եմ, որ կանգնած եք մեր լավագույն հիվանդանոցներից մեկի` «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» կողքին, հուսով եմ ձեր ծրագրերը կկրեն շարունակական բնույթ և ներդրումներ կունենաք մարզի մյուս բնագավառներում ևս»,- ասել է Կարեն Սարուխանյանը:
Գյունտեր Պետերը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ հնարավորությունների սահմաններում կշարունակի համագործակցությունն ու աջակցությունը Շիրակի մարզին:
Նշենք, որ նախօրեին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Աշոտ Կուրղինյանը և պրոֆեսոր Գյունտեր Պետերը ստորագրել են հիվանդանոցի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացման հուշագիր: Արդեն ընթացքի մեջ են հիվանդանոցը ժամանակակից սարքավորումներով համալրման, անվճար բուժսպասարկման իրականացման, նոր փափուկ գույքի ձեռքբերման, տեղի մասնագետների վերապատրաստման և կատարելագործման ծրագրերը։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59