Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում բացվել է Հայկական ակնաբուժության նախագծի Օհաննես Ջոն Խաչիկյանի անվան մարզային ակնաբուժական կենտրոնը

27.09.2018

Այսօր «Գյումրի» բժշկական կենտրոնում բացվել է Հայկական ակնաբուժության նախագծի Օհաննես Ջոն Խաչիկյանի անվան մարզային ակնաբուժական կենտրոնը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը, Հայկական ակնաբուժության նախագծի ղեկավարությունը, ներկայացուցիչներ առողջապահության նախարարությունից, ԱՄՆ-ից ժամանած անվանի ակնաբույժներ և բարերարներ:
Նորաբաց կենտրոնը ապահովված է նորագույն սարքավորումներով, այստեղ գործելու է վիրահատարան ու ակնային զննման բաժանմունք: Վիրահատություններն իրականացնելու են Հայկական ակնաբուժության նախագծի և Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած փորձառու մասնագետները: Նախաձեռնությունն իրականություն է դարձել Հայկական ակնաբուժության նախագծի երկարամյա բարեկամ Լութեր Ջոն Խաչիկյանի նվիրատվության շնորհիվ: Սարքավորումների ձեռքբերումը, սենյակների կահավորումն ու կենտրոնի գործարկմանն անհրաժեշտ այլ աշխատանքներ իրականացվել են Շիրակի մարզպետարանի, Հայկական ակնաբուժության նախագծի, ՀՀ առողջապահության նախարարության ջանքերի շնորհիվ:
Նշենք, որ Հայկական ակնաբուժության նախագիծը «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2005 թվականից ակնաբուժական ծառայություններ է մատուցում Շիրակի մարզի բնակիչներին: Ծրագրի շրջանակներում ավելի քան 35 հազար անձ անցել է ակնաբուժական հետազոտություն: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32