Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գրիգորյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել 8-րդ զավակը

28.09.2018

Գյումրեցի 45 ամյա Մարգարիտ Գրիգորյանը այսօր լույս աշխարհ է բերել իր 8-րդ զավակին: Ծնվել է 2կգ900գ քաշով տղա երեխա, 50սմ հասակով: Ինչպես կինն է հավաստում 8-րդ զավակի լույս աշխարհ գալու մասին չի էլ իմացել մինչև ծնվելու պահը, բայց Աստծո կամոք առողջ բալիկ է լույս աշխարհ եկել: Բազմազավակ մայրիկին այսօր այցելել ու շնորհավորել են մարզային իշխանության ներկայացուցիչները: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը վարդեր է նվիրել Մարգարիտին ու շնորհավորել մայարանալու կապակցությամբ. «Դուք հերոս եք, իսկական հերոս ծնողներ եք, ձեզ կամք ու կորով, առողջություն եմ մաղթում, վստահեցնում եմ, որ եթե ինչ որ բանի կարիք ունենաք մենք կանգնած ենք ձեր կողքին»:
Ի դեպ բազմազավակ Մարգարիտի երկու աղջիկներն ամուսնացած են, մյուս 2-ը դպրոցական են, աղջիկներից մեկն այս տարի է դպրոցն ավարտել, փոքր որդին 5 տարեկան է: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58