Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց Գյումրու օր տոնակատարությունը

30.09.2018

 Սեպտեմբերի 30-ին Գյումրիում կրկին տոն էր: Մեծ շուքով նշվեց Գյումրու օր տոնակատարությունը, որին մասնակցում էր ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, բազմաթիվ հյուրեր հանրապետության տարբեր բնակավայրերից: Պարոն Միրզոյանը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ, անցավ տոնական տաղավարների մոտով, ծանոթացավ Գյումրու մշակույթին, արվեստին, համտեսեց գյումրվա ուտեստներից:  Յուրաքանչյուր տաղավարի մոտ իրենց մշակույթն ու արհեստը ներկայացնող վարպետները ներկայացնում էին հյուրերին իրենց աշխատանքները, ինչպես նաև աշխատանքների հետ կապված փոքրիկ գաղտնիքներն ու առանձնահատկությունները: Պարոն Միրզոյանը Գյումրեցիներին փոխանցեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները գյումրու օրվա կապակցությամբ, և իր անունից գրառում կատարեց Գյումրու օրվան նվիրված պաստառին՝ Տաղանդդ անսպառ Գյումրի:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44