Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի ցավակցական ուղերձը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

01.10.2018

Անչափ մեծ և անդառնալի եղավ Հայ ժողովրդի մեծանուն որդու, Ազգային Հերոս Շառլ Ազնավուրի կորուստը: Կյանքի դժվարություններով, իր հույզերով, ապրումներով ու սիրով, անզուգական երգերով, իր անկրկնելի կերպարով Մեծ մարդու տեսակ էր մեծն շանսոնյեն:
Շուրջ յոթ տասնամյակ աշխարհի տարբեր բեմերի տիրակալն, ում անկրկնելի ձայնն ու ոճը դեռևս շատ երկար կփոթորկի մարդկային հոգիներում և շուրթերին, այսօր ցավոք, հավերժի ճամփորդ դարձավ:
Հայ և համաշխարհային մշակույթը նույնպես կրեց անդառնալի կորուստ, որը միայն ֆիզիկական է: Աշխարհահռչակ շանսոնյեի անկրկնելի կատարումները դեռ շատ սերունդների համար կդառնա համաշխարհային մշակույթի լավի ու նորի բացահայտման ուղեցույց :
Մեզանից հեռացավ Մեծ Հայն, ով իր ողջ գիտակցական կյանքն ապրելով հայրենիքից դուրս, ողջ նվիրումով ապրեց իր հայրենիքի հետ, իր հայրենիքի համար:
Շիրակ աշխարհի երախտապարտ բնակչության և անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում և վշտակցում եմ Շառլ Ազնավուրի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդներին, Ազնավուրի միլիոնավոր երկրպագուներին, համայն հայությանը Մեծ մարդու, Մեծ Հայի մահվան կապակցությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44