Նորություններ
Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է
01.10.2018
Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է: Միջազգային օրվա կապակցությամբ «Գյումրու տուն-ինտերնատի» բնակիչներին ուրախ ժամանց էր ապահովվել Շիրակի մարզպետարանի ջանքերով: Մարզպետ Կարեն Սարուխանյանի նախաձեռնությամբ «Գյումրու տուն-ինտերնատի» բնակիչների համար համերգային ծրագրով հանդես եկան Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի մենակատարները:
Շիրակի մարզպետը շնորհավորեց տուն-ինտերնատի բնակիչներին, մաղթեց քաջառողջություն. «Տարեցների միջազգային օրը ևս մեկ առիթ է ուշադրություն դարձնելու մեր ծերերին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի տարեցներն ապրեն արժանավայել կյանքով և շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ: Ես բոլորիդ մաղթում եմ անհոգ ծերություն, առողջություն»: