Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անսահման բարություն ու անկոտրում կամք

01.10.2018

Անսահման բարություն ու անկոտրում կամք, Շիրակի մարզի ամենատարեց բնակչուհուն այսպես են բնութագրում ճանաչողները: Ազատանցի Վառվառա Մոսոյանին տարեցների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորելու և բարեմաղթանքներ հղելու էր գնացել Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը: 1916 թվականի մայիսին ծնված Վառվառա տատիկը 3 երեխա է ունեցել, միայն փոքր որդին է կենդանի հիմա, տատիկը 13 թոռ, 32 ծոռ ու 15 կոռ ունի այժմ: 28 տարեկանում Վառվառա տատը կորցրել է ամուսնուն, մի քանի ամիս անց էլ ականի պայթյունից ոտքից է զրկվել, բայց միայնակ կինը ոչ միայն չի վհատվել, այլև մնացել է լավատես ու պայքարող: Մինչ այժմ անհավանական կենսախնդություն ունի ու նույն կենսախնդությամբ անցած օրերն էր պատմում մարզպետի տեղակալին:
Սոֆիա Հովսեփյանը Վառվառա տատիկին շնորհավորեց ու առողջություն մաղթեց. «Դուք լավատեսության ու պայքարող մարդու ամենավառ օրինակն եք, ձեզնից մենք սովորելու շատ բան ունենք, ձեր փորձի ու խրատների կարիքը միշտ զգում ենք: Շնորհավորում եմ բոլոր տարեցներին, առողջություն եմ մաղթում: Հայ ընտանիքներում միշտ էլ մեծերն իրենց հարգանքն ու դերն են ունեցել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տարեցներն անհոգ ծերություն ունենան»:
Սոֆիա Հովսեփյանն այցելեց նաև Ազատանի 94 ամյա բնակիչ Ավետիք Իկիլիկյանին, 1924 թվականին ծնված Ավետիք պապիկը 4 զավակ, 11 թոռ ու 10 ծոռ ունի: Մարզպետի տեղակալը շնորհավորել է պապիկին` մաղթելով երկարակեցություն ու առողջություն: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23