Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում «Կազա» կազմակերպության ներկայացուցիչների հետ

02.10.2018

Հոկտեմբերիր 2-ին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի և խորհրդական Նազելի Բաղդասարյանի հետ հանդիպել են «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի Շիրակի մարզային կազմակերպության ներկայացուցիչներին: Ճանաչողական հանդիպման ժամանակ հիմնադրամի ներկայացուցիչները Կարեն Սարուխանյանին ներկայացրել են իրենց գործունեությունն ու կատարած աշխատանքները` նշելով, որ 1997 թվականից ի վեր կազմակերպությունը գործունեությունը ծավալել է հինգ ոլորտներում`մարդասիրություն, շինարարություն, կրթություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մարզի մասնակցությանը, ինչպես նաև կազմակերպության ու Շիրակի մարզպետարանի հնարավոր համագործակցությանն առնչվող հարցերի: Շիրակի մարզպետը նշել է, որ բարձր է գնահատում հիմնադրամի գործունեությունը` վստահեցնելով, որ Շիրակի մարզային իշխանությունները պատրաստ են հնարավորությունների սահմաններում աջակցելու և համագործակցելու կազմակերպության հետ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51