Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզն արդեն ունի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ սարքավորում

02.10.2018

Շիրակի մարզն արդեն ունի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ սարքավորում, մարզի ազգաբնակչությունն այլևս ստիպված չի լինի այսօրինակ բժշկական ծառայությունից օգտվելու համար հասնել մայրաքաղաք: Ախուրյանի «Մոր եւ մանկան առողջության» կենտրոնում հոկտեմբերի 2-ին բացվել է «Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական կենտրոնի մասնաճյուղը: Բացման արարողությանը մասնակցել է մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը: Մասնաճյուղը միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություն կմատուցի, ինչն հասանելի կլինի է Շիրակի մարզի բնակիչներին:
Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ հանդիպել է նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացմանն առնչվող հիմնախնդիրներին, որոնք հիմնականում վերաբերում են աշակերտների քիչ թվաքնակով դպրոցներում խոհարարների վճարմանը: Կողմերը պայմանավորվածոթւյուն են ձեռք բերել համագործակցելու և խնդիրների լուծման համար քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23