Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Ներառական դպրոցական սպորտլանդիա»

02.10.2018

Հոկտեմբերի 2-ին Գյումրու խաղերի մարզադպրոցում անցկացվել են «Ներառական դպրոցական սպորտլանդիա» միջոցառման Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները: Մրցումների ընթացքին հետևել են Շիրակի մարզպետարանի պատասխանատուները, մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը` կարևորելով ներառական հասարակության կերտման գործում բոլորի ներդրումը. «Յուրաքանչյուր երեխայի նկատմամբ հավասար ու հոգատար վերաբերմունք պետք է ցուցաբերվի, միայն այս կերպ կկարողանանք հասնել հաընդհանուր ներառականության»:
Նշենք, որ մրցումների մարզային փուլին մասնակցել են Գյումրու թիվ 7, 23, 29 և 38 դպրոցների 3-6-րդ դասարանների աշակերտներով համալրված թիմերը:
Պարզ դարձավ, որ Գյումրու N38 հիմնական դպրոցի թիմը «Ներառական դպրոցական սպորտլանդիա» միջոցառման Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումներում գրավեց 1-ին տեղը:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21