Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում

02.10.2018

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին «Երեք կետ ասոցիացիայի» նախագահը, «Հայգյուղշին նախագծի» տնօրենը, համայնքի ղեկավարներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին գյուղացիական տնտեսությունների գործունեության խթանման, Շիրակի մարզում կաթիլային ոռոգման ներդրման, այլընտրանքային էներգիայի միջոցով պոմպակայանների շահագործման հետ կապված հարցեր: Առաջարկվեց յուքանչյուր համայնքի համար ունենալ հստակ մշակված ծրագիր, որը ճիշտ հաշվարկի արդյունքում կլինի շահեկան: «Հայգյուղշին նախագծի» տնօրեն Վարուժան Հովասափյանը հավաստիացրեց, որ ցանկացած խելամիտ առաջարկի դեպքում պատրաստ է աջակցել նախագծման հարցերում: Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարց ու պատասխան: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46