Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն մարզի մի շարք համայնքներ

03.10.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 3-ին այցելեց մարզի Ախուրյանի նախկին տարածաշրջանի մի շարք համայնքներ: Առաջին կանգառը Բենիամին համայնքում էր, որտեղ բնակիչների հետ անմիջական ու ջերմ զրույցի ժամանակ մարզպետին ներկայացվեց համայնքաբնակներին հուզող մի շարք հարցեր, մասնավորապես, բենիամինցիները կարևորեցին դեպի համայնք տանող գյուղամիջյան ճանապարհի նորոգումը, համայնքը սպասարկող տրանսպորտի աշխատանքի բարելավումը:
Երազգավորս համայնքում բարձրացվեց ոռոգման ներքին ցանցի վերանորոգման և համայնքի գազաֆիկացման, մշակույթի տան նորոգման խնդիրները: Երազգավորսը 29 մլն բյուջե ունի, սեփական եկամուտների մեջ ամենացածրը հավաքագրվել է հողի հարկը: «Ես բոլոր համայնքներ այցելության ժամանակ նշում եմ, որ սեփական եկամուտների հավաքագրումը կարևորագույն պարտականություններից մեկն է, որ պետք է կատարի համայնքի ղեկավարը: Մեր բնակչության հետ պետք է բացատրական աշխատանք տարվի, որ բոլորն էլ իմանան` հարկերի հավաքագրումը հենց համայնքին է օգուտ, ներդրումային ծրագրերի իրականացման համար համայնքները պետք է կարողանան համաֆինանսավորում անել, սուբվենցիոն ծրագրերին մասնակցել»,-նշեց մարզպետը:
Գետքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ բնակիչները կարևորեցին ոռոգման ներքին ցանցի նորոգման աշխատանքների իրականացումը, քանի որ եթե համայնքի մի հատվածում ևս նորմալ ոռոգման ցանց անցկացվի, ապա ներկայումս մշակվող 600 հա վարելահողերին ևս 120 հա կավելանա: Ինչպես Գետքում, այնպես էլ Ղարիբջանյանում գազաֆիկացման խնդրի լուծումը համայնքի բնակիչներն առաջնային համարեցին` նշելով, որ տարիներ շարունակ հարցը բարձրացրել են, սակայն լուծում չի ստացել: Կարեն Սարուխանյանը վստահեցրեց, որ խնդրի լուծման առումով քայլեր կձեռնարկվի, կմշակվի ամբողջական փաթեթ ու կներկայացվի պատկան մարմիններին: Ղարիբջանյանում անդրադարձ եղավ նաև դպրոցի տանիքի հիմնանորոգմանը: 1994 թվականից շահագործման հանձնված դպրոցում այժմ 136 աշակերտ է սովորում:
Մարզային իշխանության ներկայացուցիչների հաջորդ կանգառը Ախուրիկ համայնքում էր: «Ախուրիկի բժշկական ամբուլատորիայում» աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ բարձրացվեց շենքի խոնավացման խնդիրը, որն առաջացել է դրենաժային համակարգի բացակայության պատճառով: Նշենք, որ ամբուլատորիան սպասարկում է տարածքի 8 համայնքների շուրջ 7600 բնակչի: Ախուրիկի համայնքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետը հետաքրքրվեց գյուղացիներին մտահոգող խնդիրներով, անդրադարձ եղավ սեփական եկամուտների հավաքագրմանը, աղբահանությանն ու աղբի վաձավճարների գանձման հետ կապված խնդիրներին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21