Նորություններ
Ուղերձ ուսուցչի օրվա կապակցությամբ
05.10.2018

Հարգելի՛ ուսուցիչներ
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ ուսուցչի օրվա կապակցությամբ:
Ուսուցչի մասնագիտությունը հայ ազգի համար միշտ եղել և կմնա ամենահարգված մասնագիտություններից մեկը: Դարեր շարունակ հավատարիմ մնալով այդ պատվավոր առաքելությանը, Ձեր ուսերին եք կրում մեր զավակների կրթության ու դաստիարակության հայրենանվեր գործը:
Այն լուսավորն ու գեղեցիկը, հավատի և բարու այն սերմերը, որ սերմանում եք Ձեր սաների հոգիներում, ուժ են տալիս նրանց չընկճվելու դժվարություններից, գնահատելու և հավատալու մեր երկրի լուսավոր ապագային:
Շիրակի մարզի դպրոցականների հաջողությունները խոսում են մեր ուսուցչական բարձրորոկ կադրերի, կրթադաստիարակչական ավանդույթների ու նաև կրթական համակարգը արդի դպրոցին ներկայացվող պահանջներին համապատասխանեցնելու մասին:
Սակայն գիտակցում ենք նաև, որ դեռ շատ անելիքներ կան կրթական համակարգի բարեփոխումների ուղղությամբ, որպեսզի իսկապես ունենանք բարձրակարգ, ժամանակակից, որակյալ կրթական համակարգ:
Ձեր մանկավարժական գործունեությամբ, նաև անձնական օրինակով ու նվիրումով է ուրվագծվում նորօրյա հայ մարդու նկարագիրը:
Սիրելի՛ ուսուցիչներ, մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, անսահման երջանկություն, նվիրում ու սեր` Ձեր նվիրյալ աշխատանքի ճանապարհին:
Կ. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ