Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում «Գերմանական բարեկամություն» ծրագրի ներկայացուցիչների հետ

08.10.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը` տեղակալներ Արա ՄԵլիքջանյանի, Վարդան Գրիգրոյանի և խորհրդական Նազելի Բաղդասարյանի հետ հոկտեմբերի 8-ին հյուրընկալել են «Հայակական Կարիտասի» կողմից իրականացվող «Գերմանական բարեկամություն» ծրագրի ներկայացուցիչներին: 2003 թվականից մեկնարկած ծրագիրը մտահղացել են Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան Գիմնազիայի ուսուցչական անձնակազմը, սաները և ծնողները, ովքեր արդեն 15 տարի վազքի մրցումների անցկացումով հավաքված միջոցներն ուղղում են Շիրակի մարզի կրթական հաստատությունների խնդիրների լուծմանը:
Ողջունելով ծրագրի ներկայացուցիչներին Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է այսօրինակ ծրագրերի իրականացումը Շիրակում. «Ուրախ եմ ձեզ նման բարի մարդկանց հետ հանդիպելու, դուք Շիրակի մարզի համայնքների ու կրթական հաստատությունների լավագույն գործընկերն եք: Շնորհակալ ենք: Հավատացնում եմ, որ մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանենք ձեր ձեռնարկների իրականացմանը աջակցելու համար»:
Նշենք, որ «Գերմանական բարեկամություն» ծրագիրը նաև սատարում է համայնքային կարողությունների կառուցմանը` խթանելով համայնքային մասնակցությունը ծրագրի իրականացման բոլոր փուլերում:
Համայնքները ծրագրերում իրենց մասնակցությունն են ունենում ապահովելով ներդրում ծրագրի առնվազն 20%-ի չափով` աշխատանքի, շինանյութի և գումարի տեսքով: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42