Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Մոր և մանկան առողջության» կենտրոնում Հայ Օգնության Միության կողմից դրամական պարգևներ տրվեց

09.10.2018

Հոկտեմբերի 9-ին Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան վարժարանում կազմակերպված միջոցառման ժամանակ մարզի տարբեր բնակավայրերի 18 մայրերի, որոնց աղջիկ երեխաները լույս աշխարհ են եկել «Մոր և մանկան առողջության» կենտրոնում Հայ Օգնության Միության կողմից դրամական պարգևներ տրվեց: Գումարներն հանձնեց ՀՕՄ-ի տեղի ներկայացուցիչ Խանում Պապիկյանը: Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը, ՀՕՄ-ի Հայաստանյան գրասենյակի պատասխանատու տիկին Մարոն, «Մոր և մանկան առողջության» կենտրոնի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ծրագրի համակարգող Նարինե Բեգլարյանը ներկայացրեց «Տղաների նախապատվության և աղջիկների թերարժևորմանը, կանխարգելմանն ուղղված» գլոբալ ծրագրի մասին` անդրադառնալով պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին: Խնդիրն առկա է նաև Հայաստանում, մեր երկիրը աշխարհում գրավում է երրորդ տեղը` Չինաստանից, Ադրբեջանից հետո: Սակայն այս ամենի կողքին, ըստ մասնագետների, հուսադրող փաստ ևս կա, վերջին տարիների ընթացքում կտրուկ նվազել է աբորտների թիվը, և գրեթե հավասարվել տղաների և աղջիկների ծնունդները: Միջոցառման ավարտին հատուկ երեխաների համար տիկնիկային ներկայացման միջոցով ներկայացվեց կնոջ, աղջկա և մոր դերը կյանքում:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23