Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այցելել է Անի խոշորացված համայնքի Ջրափի բնակավայր

10.10.2018

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 10-ին այցելել է Անի խոշորացված համայնքի Ջրափի բնակավայր: Մարզպետի մոտ ուրբաթ օրը կայացած քաղաքացիների ընդունելության ժամանակ Ջրափիի ութ ընտանիքներ դիմել էին գազաֆիկացման խնդրով, այսօր, խոստմանը համաձայն, մարզպետն այցելել է համայնք, հանդիպել բնակիչների հետ` խոստանալով քայլեր ձեռնարկել խնդրի շուտափույթ լուծման համար նաև բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրել այս հարցում: Նշենք, որ Ջրափի համայնքը գազաֆիկացվել է դեռևս 2009 թվականին, սակայն նշված ութ ընտանիքները որոշակի խնդիրների պատճառով չեն կարողացել կապույտ վառելիքն իրենց տներն հասցնել:
Մարզային իշխանության ներկայացուցիչների հաջորդ կանգառը Հայկաձոր բնակավայրում էր: Մարզկենտրոնից շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Հայկաձորում չլուծված խնդիրներ շատ կան, բնակիչները, սակայն, կարևորում են խմելու և ոռոգման ցանցերի անցկացումը: Բնակավայրում մի քանի օրը մեկ են ջուր ունենում: Հիմնանորոգումից հետո 2014 թվականին վերաբացված համայնքային կենտրոնը խոնավության պատճառով այժմ կրկին նորոգման կարիք ունի:
Կարեն Սարուխանյանը լսեց բնակիչների բարձրացրած բոլոր խնդիրները, բնակավայրի վարչական պատասխանատուին կոչ արեց առանձնակի ուշադրության կենտրոնում պահել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը, ինչը հնարավորություն կտա սուբվենցիոն ծրագրերի իրականացման հարցում առավել նախաձեռնողականություն ցուցաբերել: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23