Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հոկտեմբերի 15-ը 2008 թվականից նշվում է որպես գյուղաբնակ կանանց միջազգային օր

15.10.2018

Հոկտեմբերի 15-ը 2008 թվականից նշվում է որպես գյուղաբնակ կանանց միջազգային օր: Օրվա խորհրդով պայմանավորված` Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը, մարզպետի խորհրդական Նազելի Բաղդասարյանն ու ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանն այսօր հանդիպել են Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի տեղական ինքնակառավարման մարմիններում ընդգրկված կանանց հետ:
Հանդիպման մեկնարկին Սոֆիա Հովսեփյանը ողջունելով ներկաներին նշել է. «Ես շատ ուրախ եմ, որ մեր գյուղական բնակավայրերում կանայք իրենց մասնակցությունն ունեն տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում թե որպես համայնքի ղեկավար, և թե որպես վարչական ղեկավար ու ավագանի: Շատ ուրախ կլինեմ, որ մեկս մյուսիս օգնենք ու կարողանանք լուծել մեզ մտահոգող խնդիրները»:
Ներկաները քննարկել են գյուղաբնակ կանանց խնդիրները` ընդգծելով, որ վերջիններս բախվում են շատ մարտահրավերների` առողջապահության և կրթության սահմանափակ մատչելիությունից սկսած, մինչև առօրյա ամենապարզ հոգսերը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակական դարձնելու և նոր ձեռնարկներում համագործակցելու առումով: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25