Նորություններ
ՈՒՂԵՐՁ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
16.10.2018

Մամուլի բնագավառի հարգելի աշխատակիցներ
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ:
Անհերքելի փաստ է, որ մամուլը մեր երկրում կայացած է, որի դերը հասարակական կարծիքի ձևավորման գործում անփոխարինելի է: Հայ մամուլն իր դերակատարությունն է ունեցել և շարունակում է ունենալ նոր Հայաստանի կայացման, մեր պետության ամրապնդման, բարեփոխումների իրականացման, Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործում:
Այս տոնը ևս մեկ առիթ է հիշելու և ճիշտ գնահատելու լրագրողական աշխատանքի կարևորությունը և այդ ոլորտի իսկական նվիրյալներին, ցանկանում եմ, որ լրագրողական էթիկայի սահմաներում մեր հասարակությանը մատուցեք անկողմնակալ և ստույգ տեղեկատվություն:
Մամուլի հարգելի աշխատակիցներ` օգտվելով առիթից մաղթում եմ Ձեզ ստեղծագործական ու անձնական հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ Ձեր դժվարին աշխատանքում:
Կ. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ