Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

24 միլիոն դրամ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նորոգման համար

17.10.2018

Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի երկրորդ և երրորդ հարկերը կհիմնանորոգվեն, յուրաքանչյուր հարկում կկառուցվի նոր սանհանգույց և լոգարարն: 24000000 դրամ արժողությամբ շինաշխատանքների նախագծային փաստաթղթերն ուղարկվել են Տարածքային զարգացման հիմնադրամ: Հիմնադրամը առաջիկայում կհայտարարի կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ:
Նշենք, որ մարզում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված շինարարական բոլոր ծրագրերը պետք է իրականացվեն համապատասխան համայնքների կողմից ձեռք բերված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի հիման վրա: Շիրակի մարզպետի կողմից առաջարկվել է բոլոր համայնքների ղեկավարներին սահմանված ժամկետում իրականացնել նախագծման աշխատանքները:
Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ծրագիր են ընդգրկվել թվով 17 օբյեկտների շինարարական աշխատանքներ, 2 սուբվենցիոն ծրագրեր և 3 բնակարանի գնման վկայագրերի տրամադրման հարցեր: 17 շինարարական օբյեկտներից 3-ը առողջապահական օբյեկտներ են, 10-ը` հանրակրթական դպրոցներ, 1-ը` մարզադպրոց, 2-ը` հեղեղատարների մաքրում և 1-ը` Գյումրու ժողգործիքների ՊՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:01:48